Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որ դատավորները չասեն՝ գործազուրկ բարեկամիս դղյակն ա, տվել ա մեջը ապրենք». Դանիել Իոաննիսյան

22:45, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Որ դատավորները չասեն՝ գործազուրկ բարեկամիս դղյակն ա, տվել ա մեջը ապրենք». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր այն դատավորները, որոնք չեն կարողանա բացատրել իրենց և իրենց ընտանիքի անդամների ունեցվածքի ծագումը, պետք է վեթթինգի սահմաններում լքեն դատական համակարգը:

Այդ թվում, պետք է քննարկվի նաև դատավորների սեփականությունը չհանդիսացող, բայց փաստացի օգտագործվող գույքի ծագումը ու դրա՝ դատավորին օգտագործման հանձնելու պայմանները (որ չասեն՝ «ընկերոջս Ռոլս-Ռոյսն ա, տվել ա էս մի երկու տարին ես քշեմ» կամ «գործազուրկ բարեկամիս դղյակն ա, տվել ա մեջը ապրենք»)»:

4335 | 0
Facebook