Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար». վարչապետը շնորհավորել է Կոմանդոսին

20:25, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար». վարչապետը շնորհավորել է Կոմանդոսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանին ծննդյան առթիվ:

«Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը:

Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար և ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ակտիվ գործունեությունը՝ Ձեր ունեցած փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով նպաստելով մեր հայրենիքի պաշտպանական համակարգի զարգացմանն ու արդիականացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

4433 | 0
Facebook