Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր ջանքերը ապարդյուն են, եթե չկիրառվեն տուգանքներ». Իզաբելլա Աբգարյան

22:30, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Մեր ջանքերը ապարդյուն են, եթե չկիրառվեն տուգանքներ». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ավագանու նիստին կրկին ահազանգեցի կայանատեղիների զավթման, սխալ կայանման մասին՝ փաստելով, որ մեր ջանքերը ապարդյուն են, եթե այս հարցում հետևողականություն չլինի իրավասու մարմնի կողմից:
     Քաղաքապետարանը կարող է անվերջ հավաքել ինքնաշեն կանգնակները, նախազգուշացնել, հորդորել, բայց դա արդյունք չի տա, եթե չկիրառվեն տուգանքներ: Իսկ տուգանելու լիազորությունը տրված է ՀՀ Ոստիկանությանը:

Երկրորդ խնդիրը, որը կարևորում եմ և լուծումը օրհասական համարում, տրանսպորտի կայանումն է կանգառից դուրս՝ երկրորդ, երբեմն նաև երրորդ գծում, ինչը ոչ միայն խոչընդոտում է երթևեկության ընթացքին, այլ վտանգում մարդկանց կյանքը:
     Տրանսպորտի վարչության պետին հորդորեցի կրկին խիստ զգուշացնել վարորդներին, բայց հարցի լուծումը, ինչպես և նախորդ խնդրի առնչությամբ, տեսնում եմ հետևողականության և տուգանքների կիրառման մեջ: Իսկ դա Ճանապարհային ոստիկանության տիրույթում է»:

2621 | 0
Facebook