Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հակիրճ՝ առօրյայիս մասին..․
10։10-11։10 - Սպարտակի մարզադաշտում խոտհունձ( կարծեմ ամսի 24-ին մրցում կա,տեսքի ենք բերում,միաժամանակ մարզվում/առողջ ապրելակերպ)
11։30-12։30 - լող(1,1կմ)
12։50-13։30 - ԵՊՀ՝ գիտական թեզիս պաշտպանության փաստաթղթերով...
14։00-16։00 - ԱԺ՝ հանձնաժողովի նիստ, որտեղ հավանության արժանացավ գործընկերոջս՝ Արտակ Մանուկյանի հետ համատեղ մշակած «սպորտի մասին օրենքի» նախագիծը
հարցազրույցներ...
16։20-16։50 - քաղաքացու ընդունելություն, սպորտի բնագավառում (գեղասահք) լրջագույն խնդիրների մասին նրա կողմից տեղեկատվության փոխանցում...(հետամուտ եմ լինելու,որ անհապաղ լուծվեն այդ անարդարությունները և ոչ միայն այդ մարզաձևում...)
17։15-18։30 - խմբակցության նիստ
և դեռ մի հանդիպում էլ ունեմ մինչև օրվա վերջ...
հիմա հուսով եմ կըմբռնեք,թե ինչու հաճախ չեմ կարողանում միանգամից պատասխանել հեռախոսազանգերին...»։