Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մերժվել է արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը

18:40, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Մերժվել է արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 22-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ խորհուրդը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից շուտ «ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը:
     10 դեմ և 5 կողմ ձայների հարաբերակցությամբ` Խորհուրդը համաձայնություն չի տվել մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը:

2687 | 0
Facebook