Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե դուք ինձ չեք ուզում՝ չեմ մնա, բայց դա պարտավոր եմ քննարկել նախարարի հետ». թատերականի ռեկտոր

17:25, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Եթե դուք ինձ չեք ուզում՝ չեմ մնա, բայց դա պարտավոր եմ քննարկել նախարարի հետ». թատերականի ռեկտոր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները շարունակում են փակ պահել բոլոր մուտքերը:

Ընտրված ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասաց, որ ինքնաբացարկ տալու իրավունք չունի այս պահին: «Ես նախարարի մարդը չեմ, չկա նման բան: Ես երեկ եղել եմ նրա մոտ, երդվում եմ՝ ինձ վրա շատ ծանր է նստում այս ամենը: Նախարարն ասում է, որ Ձեզ ենք նշանակել, որովհետև հաշվի ենք առել բոլոր չափանիշները: Կա օրենք. այն երկու թեկնածուները դուրս են մնացել, որովհետև չեն համապատասխանում չափանիշներին: Ես ինքս շատ կասկածում էի այդ ընտրությունների վրա, որովհետև մտածում էի, որ կփոխեն ընթացքը և ես չեմ ընտրվի»,- ասաց նորանշանակ ռեկտորը՝ շարունակելով: «Ես ընտրվել եմ օրենքի տառին համապատասխան, ձեզ ոչինչ չունեմ ասելու, ես միայն կարող եմ խոստանալ և առաջարկել ամենաջերմ, ամենաընկերական, կառուցողական հարաբերություններ»:

Ուսանողները, սակայն մնացին անդրդվելի՝ պնդելով, որ նա կարող է ինքնաբացարկ հայտնել, որովհետև պաշտոնապես ռեկտորի կարգավիճակում է: «Դուք կարող եք հրաժարվել և անցկացնել նոր ընտրություններ: Նախարարի հետ համաձայնեցրեք ձեր ծրագրերը և մեր ներկայությամբ քննարկեք դրանք: Կարևոր չի, թե ինչ է կառավարությունը ուզում, կարևորը թե ինչ է ուզում հասարակությունը»,- ասացին նրանք:

Լիլիթ Արզումանյանը պատասխանեց, որ նման հարցադրումը շատ վիրավորակն է և սխալ: «Ես չեմ ուզում դա լինի ճնշում գործադրելու պայմանով: Ես այդ հարցը պարտավոր եմ քննարկել նախարարի հետ: Եթե դուք ինձ չեք ուզում տեսնել, չեմ մնա, ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ ինձ չեն սիրում»,- ասաց ռեկտորը:

4158 | 0
Facebook