Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը հայտնվել է դատարանում

17:10, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը հայտնվել է դատարանում

Բուենոս Այրեսում վերաբացվել է Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների դեմ հարուցված կոռուպցիոն գործը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախագահ Ֆերնանդեսը մեղադրվում է շահութաբեր պետական պայմանագրերի դիմաց շինարարական կազմակերպություններից կաշառք վերցնելու մեջ:

Սա Արգենտինայի նախկին նախագահի դեմ հարուցված դատական 12 գործերից մեկն է միայն: Նշենք, որ այս գործերը հարուցվել են Ֆերնանդեսի դեմ՝ նրա պաշտոնաթող լինելուց հետո միայն:

Այս կապակցությամբ նա Twitter-ում գրառում է կատարել. «Դատարանները պետք է ճշմարտության համար պայքարեն, բայց երևում է, որ դա այդպես չէ»:

Բուենոս Այրեսում դատարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներն իրենց աջակցությունն էին հայտնում նախկին նախագահին:

4862 | 0
Facebook