Թատերականի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ բոյկոտելով ռեկտորի ընտրությունները:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի Թատերական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդի նիստում ձայների՝ 1 անվավեր, 14 կողմ, 9 դեմ համամասնությամբ ռեկտոր ընտրվեց ժամանկավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը: Այդ փաստն ավելի վրդովվեցրեց ուսանողներին:
Նշենք, որ ուսանողները պահանջում էին այլընտրանքային թեկնածու Արամ Սուքիասյանի թեկնածության հարցը:
«Մենք ուզում ենք, որ լինի այլընտրանք: Մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում. մինչև վերջ գնալու ենք՝ նստելու ենք դռների առջև, ոչ մեկի չենք թողելու դուրս գա, մինչև մեզ հետ երկխոսության չգնանք»,- հայտարարեցին ուսանողները:
Բողոքի ցույցը շարունակվում է: Ուսանողները պահաջում են ԿԳ նախարարին: