Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի սիրուհին երկվորյակ է ունեցել. Daily Mail-ի անդրադարձը

16:05, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Պուտինի սիրուհին երկվորյակ է ունեցել. Daily Mail-ի անդրադարձը

Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան, ով համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սիրուհին, կեսարյան հատմամբ երկվորյակ է ունեցել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում կատարելով ռուսական աղբյուրներին:

Հաջողվել է որոշ մանրամասներ պարզել 36-ամյա նախկին մարմնամարզուհու երեխաների մասին: Աղբյուրում նշված է, որ Կաբաևան ծննդաբերել է Մոսկվայում գտնվող կլինիկայում: Նշվում է, որ Կաբաևայի համար բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»: Աղբյուրներից մեկը հայտնում է, որ նախքան Կաբաևայի ժամանելը, դեպքի վայր են ժամանել անվտանգության դաշնային ծառայության «անհամար» աշխատակիցները և հսկել ծննդատան «ամեն անկյունից եկող քամիները»: «Բուժաշխատողների կեսին դուրս են բերել ծննդատնից»,- նշել է աղբյուրը: Պուտինի ենթադրյալ սիրուհու ծննդաբերությունն ընդունելու համար Իտալիայից հայտնի բժշկի են հրավիրել: Լրագրողներն ընդգծում են, որ նախորդ տարվա հոկտեմբերից՝ «Գեղարվեստական մարմնամարզությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար» թեկնածուական դիսերտացիան պաշտպանելուց հետո, Կաբաևան չի հայտնվել հասարակական վայրերում:

13392 | 0
Facebook