Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանացի լրագրողը նշել է ինչ անել, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը չկայանա Բաքվում

12:35, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
Բրիտանացի լրագրողը նշել է ինչ անել, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը չկայանա Բաքվում

Բրիտանացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը նշել է՝ ինչ անել, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը չկայանա Բաքվում։ Նա ‏կոչ է արել «Չելսի»-ին և «Արսենալ»-ին բոյկոտել եզրափակչի անցկացումը Բաքվում:
     ««Չելսի»-ն նույնպես բազմաթիվ հայ երկրպագուներ ունի, մի՞թե դուք պատրաստվում եք հանդուրժել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակն ու ոչինչ չանել: Եթե երկու թիմն էլ հրաժարվի Բաքվում խաղալուց, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի խաղը։ Մխիթարյանի փոխարեն պատկերացրեք Մեսսիին կամ Ռոնալդուին։ Կարծո՞ւմ եք` մենք նույնիսկ կքննարկեինք այս հարցը: ՈւԵՖԱ-ն կտեղափոխեր եզրափակիչը»,- նշել է նա։

4526 | 0
Facebook