Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր անգործության պատճառով բոլորս կանգնել ենք լրջագույն սպառնալիքի առաջ». Գագիկ Եղիազարյան

02:10, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
«Ձեր անգործության պատճառով բոլորս կանգնել ենք լրջագույն սպառնալիքի առաջ». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանին զգուշացնում էինք, որ հեղափոխությունը պիտի մնա հեղափոխական տրամաբանության մեջ... Չգիտեմ` ականջալուր եղա՞վ մեր հորդորներին և կոչերին, թե՞ ոչ, բայց կարծես թե փոքրիկ նշաններ երևում են, որ նրա մոտ նույնպես ձևավորվել է նման կարծիք... Հիմա այսքանից հետո ուզում եմ ասել՝ պրն վարչապետ Ձեր անգործության, ոչ բավարար հետևողականության և սկզբունքայնության պատճառով մենք բոլորս, Դուք էլ մեզ հետ, կանգնել ենք լրջագույն սպառնալիքի առջև։ Գոնե հիմա մի կողմ դրեք անձնական ամբիցիաները, կոմպլեքսները և հանուն մեր բոլորի՝ հանուն հայ ժողովրդի ու հայկական պետականության ընդունեք դեպի Ձեզ պարզված ձեռքն ու ամուր սեղմեք այն...»:

5347 | 0
Facebook