Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ես կասկածներ ունեմ, բայց կուզեի, որ հանձնաժողովը վեր հանի բոլոր շոկային փաստերը». Սուրեն Սահակյան

18:10, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Ես կասկածներ ունեմ, բայց կուզեի, որ հանձնաժողովը վեր հանի բոլոր շոկային փաստերը». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի ձևավորած «սահմանադրական» մարմինը (Հանրային խորհրդի մասին ա խոսքը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ) դեմ ա 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողվի ստեղծմանը՝ համարելով դա վտանգավոր ու վնասակար... Հետաքրքիր ա՝ ո՞ւմ համար ա վտանգավոր: Ես կասկածներ ունեմ, իհարկե, բայց շատ կուզեի, որ էդ հանձնաժողովը բարեխիղճ աշխատի ու իրենց ամբողջ ծավալով վեր հանի էն բոլոր շոկային փաստերը, որոնք ենթադրվում են։ Դա կարևոր շրջադարձային կետ կարող ա լինի մեր պետության պատմության մեջ՝ վերացնելով նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչների վերադարձի նվազագույն հույսերը»։

| | |
4885 | 0
Facebook