Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է Քոչարյանի գործը քննող դատավորը քրգործն ուղարկել ՍԴ, եթե բողոքարկման ժամկետները չէին անցել». Ն. Բաղդասարյան

09:55, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Ինչո՞ւ է Քոչարյանի գործը քննող դատավորը քրգործն ուղարկել ՍԴ, եթե բողոքարկման ժամկետները չէին անցել». Ն. Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի այսպիսի հարց.

ՀՀ քրեական դատավարության 31-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասրի համաձայն. «Քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
     Այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան»: Հոդվածից ուղղակի բխում է, որ կասեցման որոշումն ենթակա է բողոքարկման: Դա այլ դրույթներում ևս ամրագրված է, հետևաբար ինչո՞ւ է Ռ. Քոչարյանի գործը քննող դատավորը քրեական գործն ուղարկել ՍԴ, եթե բողոքարկման ժամկետները չէին անցել»:

5341 | 0
Facebook