Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Անասելի էր ողջ դահլիճի նողկանքը այդ չստացված պրովոկացիայի ու դրա հեղինակի հասցեին». Ստյոպա Սաֆարյան

01:45, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Անասելի էր ողջ դահլիճի նողկանքը այդ չստացված պրովոկացիայի ու դրա հեղինակի հասցեին». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հասկանում եմ՝ այսօր այս խմբից մեկն էր, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգի սկզբնամասում սադրիչ խուլիգանության դիմեց, երբ ԵՄ դեսպան Սվիտալսկին բեմ հրավիրվեց բացման խոսքի համար։ Ի դեպ հուզիչ էր, որ նա հենց ամենասկզբում հայերենով ու անգլերենով կարդաց երկու ցնծության տաղեր՝ գրված հայ և եվրոպացի դպիրների կողմից։ Ու այդ գեղեցկագույն երեկոն, որի ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը՝ Սմբատյանի դիրիժորությամբ և Չեքիջյանի երգչախումբը պետք է հայ հանդիսատեսին ներկայացնեին Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, անհաջող փորձ արվեց փչացնելու, բայց հարց է՝ ով տուժեց... Երբ նշածս պահին դահլիճի մուտքերից մեկից կամուֆլյաժե մայկայով մեկը փորձեց աղաղակել, ոստիկանները կայծակնային արագությամբ լիկվիդացրեցին։ Անասելի էր ողջ դահլիճի նողկանքը այդ չստացված պրովոկացիայի ու դրա հեղինակի հասցեին՝ ամոթանքից մինչև հայհոյանք։ Ինչպես հասկանում եմ՝ հեղինակներն իրենք էին»:

| | |
8386 | 0
Facebook