Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դատավորներ, ինքնահրաժարականի դիմումները գրեք». Ստյոպա Սաֆարյան

02:15, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Դատավորներ, ինքնահրաժարականի դիմումները գրեք». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ ուրեմն՝ արձանագրենք. ԵԽ, ԵՄ անդամ որևէ երկիր ու այդ կառույցներից ոչ մեկ, հավելյալ ԱՄՆ, տո անգամ Ռուսաստանը, Քոչարյանին ճանաչում են շարքային ամբաստանյալ, ոչ թե՝ քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ։ ԵԽԽՎ-ն անգամ շեշտում է նրա խափանման միջոցը փոխած դատական ակտի հանդեպ հանրության անվստահությունը՝ հասարակական հուզումների պատճառ համարելով այն։ Բոլորն անխտիր ողջունել են Վարչապետի՝ արմատական դատական բարեփոխումների, անցումային արդարադատության, վեթինգի օրակարգն ու պատրաստակամություն հայտնել ամեն ձև աջակցել Հայաստանին։ Դատավորներ, ինքնահրաժարականի դիմումները գրեք, եթե չեք ցանկանում, որ ամեն ինչ ցավոտ լինի»:

7261 | 0
Facebook