Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել

00:15, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել

«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նրանք նշել են, որ օտարերկրյա քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ Արամ Խաչատրյանի համերգասրահում «Ադեկվադ»-ի անդամները ահաբեկել են ինչ-որ մեկին:

Այսօր համերգասրահում տեղի է ունեցել ԵՄ գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը, ում ցանկանում էին հանդիպել նրանք։

«Ըստ էության՝ մենք մեղադրվում ենք ահաբեկչության մեջ: Ես կասկածում եմ, որ այդ օտարերկրյա քաղաքացիները կարող են կապ ունենալ ԵՄ գրասենյակի հետ, բայց քանի որ գործին չեմ ծանոթացել, վստահորեն չեմ կարող ասել»,-ասել է խմբի անդամ Արթուր Դանիելյանը:

Նրա խոսքով՝ իրենք ուզում էին մի քանի հարց ուղղել ԵՄ գրասենյակի ղեկավար Սվիտալսկիին. «Երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումն էինք ուզում իմանալ: Եվ մեզ ասում են, որ մենք ահաբեկել ու հասարակական կարգ ենք խախտել: Երևի նրանից է, որ Նիկոլ Փաշինյանն ունի պահանջող հայացք, իսկ մենք՝ ահաբեկող»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի 4 անդամներին՝ պարզաբանելով, որ քաղաքացուց ստացել են ահազանգ:

| | |
2142 | 0
Facebook