Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցրողական պատասխաններից մեզ հասնող դժգոհությունների ծավալն էլ ավելի է մեծացել». Դավիթ Խաժակյան

20:35, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Ցրողական պատասխաններից մեզ հասնող դժգոհությունների ծավալն էլ ավելի է մեծացել». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շարունակաբար քաղաքացիները դժգոհում են քաղաքապետարանի հետ կապված ճարտարապետական փոխհարաբերություններից։ Մարդկանց դիմումների պատասխանները տրվում են սահմանված ժամկետներից էական շեղումով, իսկ ցրողական պատասխաններից մեզ հասնող դժգոհությունների ծավալը էլ ավելի է մեծացել։

Այս խնդիրը ոչ միայն առաջացնում է երևանցիների դժգոհությունը և բերում նրան, որ մարդիկ ինքնակամ են անում աշխատանքները, այլև նվազեցնում է մայրաքաղաքի doing business-ի ցուցանիշները։

Այսպես, փոքրածավալ շինարարական օբյեկտները, որոնց թղթաբանությունը իրականացվում է պարզեցված կարգով՝ նախագծման թույլտվության ստացումից մինչև ավարտական ակտ և շահագործման թույլտվություն, պետք է իրականացվի քաղաքապետարանի կողմից գումարային 13 օրերի ընթացքում։ Մինչդեռ ներկայումս քաղաքացիները տասնյակ օրեր են սպասում քաղաքապետարանին անհրաժեշտ թույլտվությունները ստանալու համար։

Պարբերաբար քաղաքապետարանը նշում է, որ դիմումների ծավալներն են մեծացել, և դա է խնդիրը, որ նման ուշացումներ են տեղի ունենում։

Ստորև կցված նկարում դուք տեսնում եք տրված թույլտվությունների եռամսյակային վիճակագրությունը։ Նայելով այս տարվա առաջին եռամսյակին՝ կարող եք տեսնել, որ տրված թույլտվությունների քանակը նախորդ եռամսյակների միջինից նույնիսկ ցածր է։ Նույն տենդենցը շարունակվում է նաև ապրիլ ամսին։

Սա մասնագիտական գործընթաց է, որի շուրջ կկարողանամ առաջարկություններ անել պատճառները մանրակրկիտ վերհանելու դեպքում, բայց կարծում եմ, որ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունն ակնհայտ է։

Ինչ վերաբերում է Երևանի գլխավոր ճարտարապետ պարոն Մեսչյանի տեսակետին, որ լիազորությունները պետք է պատվիրակվեն վարչական շրջաններին, կարծում եմ, որ այդ դեպքում ռիսկերը պետք է լրջագույնս կառավարվեն, քանզի այստեղ անթույլատրելին թույլատրելու հավանականությունը ավելի բարձր է։

Ցուցանիշների աղբյուրը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջն է»։

«Ցրողական պատասխաններից մեզ հասնող դժգոհությունների ծավալն էլ ավելի է մեծացել». Դավիթ Խաժակյան
«Ցրողական պատասխաններից մեզ հասնող դժգոհությունների ծավալն էլ ավելի է մեծացել». Դավիթ Խաժակյան
3274 | 0
Facebook