Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ մեծ անելիք ունեն թե՛ ՈՒԵՖԱ-ն, թե՛ ՖԻՖԱ-ն»․ Վահե Սարուխանյան

17:20, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Շատ մեծ անելիք ունեն թե՛ ՈՒԵՖԱ-ն, թե՛ ՖԻՖԱ-ն»․ Վահե Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մխիթարյանը Բաքու չի մեկնի. ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատ մեծ անելիք ունեն թե՛ ՈՒԵՖԱ-ն, թե՛ ՖԻՖԱ-ն: Ադրբեջանի հավաստիացումները Հենոյի անվտանգության մասին փաստորեն ո՛չ նրան, ո՛չ նրա ընտանիքին, ո՛չ «Արսենալ»-ին չեն բավարարել: Ըստ էության, վերջնական որոշումը եղել է հենց Հենոյինն ու ընտանիքինը: Չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե նա գնար Բաքու, իսկապես դժվար է դատել կամ արդարացնել նման որոշման համար, որովհետև ամեն ինչ մանրուքների մեջ է, ոչ մեկ ապահովագրված չէ հազար ու մի սադրանքներից հարևան երկրում: Ցավալի է»։

2633 | 0
Facebook