Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Երանոսյանի փաստաբանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին

15:55, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Լևոն Երանոսյանի փաստաբանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Լևոն Երանոսյանի գործով դատավարության ժամանակ վերջինի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն է ներկայացրել՝ դատարանում հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին, որովհետև այս երեք անձինք եղել են դեպքի վայրում:

Դատախազն առարկել է միջնորդության դեմ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթանում է Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը:

4502 | 0
Facebook