Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ստիպված էինք բարդ որոշում կայացնել»․ Մխիթարյան

15:30, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Ստիպված էինք բարդ որոշում կայացնել»․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով բաց կթողնի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը, գրառում է կատարել․ «Դիտարկելով բոլոր տարբերակները՝ մենք ստիպված էինք բարդ որոշում կայացնել՝ թիմի հետ չմեկնել Եվրոպայի լիգայի եզրափակչին։

Սա այն խաղերից է, որը հաճախ չի կայանում ֆուտբոլիստների համար, և ես պետք է ընդունեմ, որ ինձ համար ցավոտ է այն բաց թողնելը։

Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին։ Եկեք գավաթը բերենք տուն, «Արսենա՛լ»»,- նշել է նա։

8230 | 0
Facebook