Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետը չպետք է այդ հաղթաթուղթը տար Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին». Մանե Թանդիլյան

14:35, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Վարչապետը չպետք է այդ հաղթաթուղթը տար Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին». Մանե Թանդիլյան

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վեթինգի մասով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Ըստ էության, գործողություն որպես այդպիսին, մենք չենք տեսել: Նույն վեթինգը պետք է իսկապես իրականացներ առաջին իսկ օրը, երբ որ տեղի ունեցավ իշխանության փոփոփոխություն: Մենք դա պետք է անեինք և նոր սկսեինք դատական պրոցեսները, որոնք այսօր կան երկրում, որոնց պատճառով էլ տեղի ունեցան այդ ակցիաներն ու հայտարարությունները»,- ասել է՝ Թանդիլյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի տիրույթում ևս կարելի էր որոշակի քննարկում իրականացնել: «Դրանք հենց այն առաջարկներ են գործիքակազմի մասով, որը նաև մենք էինք առաջարկում...

Փաստացի մեկ տարի ոչինչ չի արվել: Մեր մտավախությունն ինչո՞ւմ էինք հայտնել. այն, ինչ տեղի ունեցավ որպես ակցիա, կարող է օգտագործվել մեր պետության դեմ: Եվ դա իհարկե հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը և նա անմիջապես կարծես թե շնորհակալություն հայտնեց, որ դա կօգտագործեն հօգուտ իրենց: Ես դա ցավով եմ ասում, որովհետև չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ այլ որոշում կկայացվի մեր պետության դեմ: Դրա համար էլ մենք ասում էինք, որ վարչապետը պետք է մտափոխվեր և ձեռնպահ մնար այդ ակցիայից, չտար այդ հաղթաթուղթը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին, որն անմիջապես օգտագործեց՝ ապացուցելով, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, դատական պրոցեսի խոչընդոտում է»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

7017 | 0
Facebook