Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

53-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը և մահացել

14:05, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
53-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը և մահացել

Մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի մոտակայքում գտնվող «Արևաբաց» ռեստորանի մոտակա ջրանցքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ հրշեջ ջոկատից մեկական մարտական հաշվարկ (որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է), հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ծ. Ա-ն (ծնված 1966թ․) ընկել է առվակը և մահացել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ծ. Ա-ի դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային:

4599 | 0
Facebook