Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան այս կերպ երկար ճանապարհ չի կարող գնալ». Կարեն Հովհաննիսյան

03:15, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Թուրքիան այս կերպ երկար ճանապարհ չի կարող գնալ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան այսօր վարում է հրթիռային քաղաքականություն: Ողջ քաղաքական դիսկուրսը հիմնված է հարևանների հետ հակամարտությունների, զենքերի առք ու վաճառքի վրա: Ակնհայտ է գիտնականների շրջանում բողոքի ալիքի բարձրացումը, քանի որ գիտությունը Թուրքիայում մղվել է երկրորդական և երրորդական պլան: Այս հրթիռային քաղաքականության պտուղները ճաշակում են առաջին հերթին հենց Թուրքիայի քաղաքացիները: Կարծում եմ, որ Թուրքիան այս կերպ, այս իշխանությամբ երկար ճանապարհ չի կարող գնալ»:

3209 | 0
Facebook