Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Ադրբեջանի դեսպանը՝ Մխիթարյանի մասին

11:45, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Ադրբեջանի դեսպանը՝ Մխիթարյանի մասին

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն երսշխավորել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար:

«Ուրախ կլինեի, որ Մխիթարյանն անձամբ խոսեր ինձ հետ: Մեր նպատակը նրա շուրջ քաղաքական խաղեր խաղալը չէ, քանի որ Հենրիխին վճարում են որպես ֆուտբոլիստի, ոչ թե որպես քաղաքական գործչի: Եկեք մի կողմ դնենք այլ հարցերը:

Ես ուղերձ ունեմ Մխիթարյանին՝ դու ֆուտբոլիստ ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ, արի Բաքու, մենք կապահովենք քո անվտանգությունը: Բայց եթե ցանկանում ես այս թեմայի շուրջ «խաղեր» խաղալ, ապա դա այլ պատմություն է: Ես երաշխավորում եմ, որ ամեն բան կարվի` յուրաքանչյուր երկրպագուի, ֆուտբոլիստի և խաղին ներկա բոլորի անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է Թաղիզադեն:

| | |
5381 | 0
Facebook