Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից». Արթուր Ղազինյան

11:40, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից». Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից՝ այսպես կոչված «վեթթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունն ստորացնող գործողություններից։ Փոխարենն առաջարկել եմ իմ և իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ հայկական պետական շահին համապատասխանող «Դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգի» մշակման գործում։ Մեզ պետք չեն մեր պետությունն ու պետականությունը թուլացնող և քանդող օտար պատվերները, որքան էլ, որ այդ պատվերը կատարելու համար կխոստանան գրանտային ապահովում։ Սպասում եմ Փաշինյանի պատասխանին»։

4967 | 0
Facebook