Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս հարցը չկա թեʹ իշխանությունների, թեʹ քաղաքական դաշտի օրակարգում». Արծրուն Պեպանյան

19:20, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Այս հարցը չկա թեʹ իշխանությունների, թեʹ քաղաքական դաշտի օրակարգում». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր դատական համակարգը խայտառակ մի բան է և անհապաղ վերափոխման կարիք ունի: Բայց... Բայց եկեք հարց տանք մեզ, թե ինչու ունենք հենց այդ դատական համակարգը:
     -Դատավորները լուսնի՞ց են եկել, թե՞ մեր ժողովրդից են:
     -Նրանք, ովքեր իրենց հանցանքի համար չպատժվելու համար կաշառք են տալիս, ո՞ր ժողովրդից են:
     - Նրանք, ովքեր ասում են՝ վկան Գ7 է, ո՞ր ժողովրդից են:
     - Այդ ո՞ր ժողովրդի ղեկավարն է ասել՝ ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի...

Սա մե՛ր դատական համակարգն է և այն բխում է մե՛ր ժողովրդի մենթալիտետից: Այժմյան մեր ժողովուրդը չի կարող այլ դատական համակարգ ունենալ: Եթե անգամ ամիսը մեկ վեթթինգ անեք: Այլ դատական համակարգ ունենալու համար նախևառաջ հարկավոր է փոխել ժողովրդի մենթալիտետը: Բայց, ցավոք, այս հարցը չկա թեʹ իշխանությունների, թեʹ քաղաքական դաշտի օրակարգում: Եվ կլինի հերթական ակտիվ պայքարը հողմաղացների դեմ»:

3316 | 0
Facebook