Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ

13:35, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Ադրբեջանը գնել է իսպանական Lanza ռադարներ

Մայիսի 15-ին ադրբեջանական «Ռադիուս» հաղորդման եթերում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գնդապետ Էլման Շահվելեդովը իր խոսքում նշել է, որ Ադրբեջանն այս տարվանից իր հակաօդային պաշտպանական սպառազինությունը համալրելու է իսպանական INDRA ընկերության արտադրանք Lanza ընտանիքի LTR-25 և MMR տիպի ռադիոլոկացիոն կայաններով, հայտնում է «Ռազմինֆո»-ն:

Հատկանշական է, որ իսպանական այս ընկերությունը 2016-ին Բաքվում մասնակցել էր ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2016 ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել էր Lanza ընտանիքի ռադարները: Պետք է նշել սակայն, որ Ադրբեջանի ԶՈւ գնդապետի հայտարարությունից բացի գործարքը հաստատող այլ տեղեկություններ չի հաջողվել գտնել:

| | |
1747 | 0
Facebook