Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գրեթե 5 ժամ ցուցմունք եմ տվել ռոբի խաժամուժի մայիսի 13-ի խուլիգանությունների մասին». Վարդգես Գասպարի

10:15, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Գրեթե 5 ժամ ցուցմունք եմ տվել ռոբի խաժամուժի մայիսի 13-ի խուլիգանությունների մասին». Վարդգես Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր եկա քննչականից...գրեթե 5 ժամ մանրամասն ցուցմունք տալով ռոբի խաժամուժի մայիսի 13-ի խուլիգանությունների մասին...
     Այսօր ինձ մտահոգեց հանրային ոչ այնքան մեծ աջակցությունը...
     Շատ բան է կախված հանրությունից, նրա վերաբերմունքից: Դա վերջին անգամ նկատեցի ռոբի դատին... առաջին օրից հետո նրա ներկայությունը զսպեց ռոբի խաժամուժի լկտիության ամենաթողությունը... Իսկ ընդհանրապես Քաղաքացին այսօր որքանո՞վ է գործոն...և դա ինչպե՞ս պետք է լինի...
     Հանրությանը իշխանության հետ կապող ԱԺ հարգելի պատգամավորներ, ամեն ինչ լավա՞, նորմալա՞... իսկ ձեր ընտրողներից քանի՞սն է ցանկանում ձեզ հետ հանդիպել, ձեզ լսել... Ձեզ որքանո՞վ է հետաքրքրում ձեր ընտրողների կարծիքը... թե դրա մասին արժի մտածել մինչև հաջորդ ընտրությունները...
     Ցավոք մեր հանրությունը իր վստահության քվեն տալիս է բարձրաձայն, իսկ անվստահությունը հայտնում լռելյան...»:

3471 | 0
Facebook