Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Վճիռ՝ սեռական հայհոյանքների տակ. ինչպես է Քոչարյանը սպառնացել դատավոր Դավիթ Գրիգորյանին. «Ժամանակ»

09:15, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Վճիռ՝ սեռական հայհոյանքների տակ. ինչպես է Քոչարյանը սպառնացել դատավոր Դավիթ Գրիգորյանին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննող դատական նիստերից մեկի ժամանակ, երբ դատավարությունն ավարտվել է, և դահլիճում տեղադրված տեսանկարահանող սարքերը անջատվել են, դեպքերի հետաքրքիր զուգադիպությամբ հարցը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն ու մեղադրյալ Քոչարյանը մի պահ միայնակ են մնացել նիստերի դահլիճում:

Այդ ժամանակ է, որ Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել դատավորի հասցեին և սպառնացել, որ եթե դատավորը իր խափանման միջոցը փոխելու մասին վճիռ չկայացնի, նրա համար շատ վատ է լինելու: Դատավոր Գրիգորյանը, փաստորեն, արդարացրեց Քոչարյանի սպասումները»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
11050 | 0
Facebook