Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մունդառ ու հաստագլուխ բաշիբոզուկներն ուզում են ազդել արդար խաղի կանոնների վրա»․ Լևոն Պաչաջյան

00:15, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Մունդառ ու հաստագլուխ բաշիբոզուկներն ուզում են ազդել արդար խաղի կանոնների վրա»․ Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Նոր «Լոռի» - «Փյունիկ» հանդիպումն էի նայում, որտեղ դրվագներից մեկում բացահայտ 11-մետրանոց կար, որը կարար «Փյունիկ»-ին հաղթանակ պարգևեր ու էդ պահը տեղի ունեցավ հենց մրցավարի քթի տակ… Ոչ մի արձագանք «մրցավարի» կողմից։

Էսքանից հետո շատերի մոտ տպավորություն կա, որ հին մունդառ դեմքերը մրցավարների օգնությամբ (որոնք այդպես էլ չփոխվեցին) իրենց ինչ-ինչ շահերն են առաջ տանում ու աշխատում են ինչ-որ թիմի չեմպիոն սարքել։ Եթե ֆեդերացիան սրա դեմը չառնի, մարդիկ էլ ավելի են հիասթափվելու ու կասկածի տակ են դնելու էս փոփոխության արդյունավետությունը!։
     Էդ հին մրցավարների «կասծյակը» քանդեք, սաղ պռաեկտի հերն անիծում են։ Շատերը տենց էլ ֆուտբոլ չսովորեցին, ոմանք էլ միտումնավոր են գործում։

Էս նույն իրավիճակն էլ տիրում ա Հայաստանի արդարադատության համակարգում, հին, չար, մունդառ ու հաստագլուխ բաշիբոզուկները, դատավորների ձեռքով, ուզում են ազդել արդար խաղի կանոնների վրա»։

3777 | 0
Facebook