Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են արել, պետք է նստեն». Վլադիմիր Կարապետյան

00:50, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են արել, պետք է նստեն». Վլադիմիր Կարապետյան

«Բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են արել, պետք է նստեն շատ արագ ու շատ երկար ժամկետներով: Հենց դրանում կլինի հաշտեցումը իշխանության և ժողովրդի միջև»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադարձ կատարելով անցումային արդարադատությանը:

Հանրային հեռուստաընկերության եթերում նա ընդգծել է, որ ժողովրդի պահանջն է, որ «կրիմինալը, գողերը, ավազակները, ով որ թալանել է երկիրը 20 տարի շարունակ» հայտնվեն բանտում. «Այ, դա կլինի ամենաճիշտ հաշտեցումը»,- ընդգծել է նա:

Հարցին, թե ի՞նչ արագությամբ կընթանան այսօրվա ներկայացրած բարեփոխումները՝ մամուլի խոսնակը նշել է. «Այսօր վարչապետը կրկին հաստատեց, որ որևէ միջամտություն դատական իշխանության որոշումների վրա չի լինելու: Միևնույն ժամանակ երկիրը արագընթաց զարգացման կարիք ունի, և մենք տեսնում ենք, որ խոչընդոտը հենց արդարադատության համակարգն է: Տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումից հետո շատ արագ գործադիրը կմշակի և կներակայցնի որոշակի փաթեթ, որը, քննարկվելով լայն հասարակության շրջանում, ՀԿ-ների հետ, արագ կընդունվեն և կստանան օրենքի ուժ»:

Մանրամասն` տեսանյութում:

8779 | 0
Facebook