Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա կեղտոտ մանիպուլյացիա է». Վահրամ Թոքմաջյան

00:30, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Սա կեղտոտ մանիպուլյացիա է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լարված օրերը հնարավորություն չեն տալիս լուռ մնալ: «Իմ Քայլը» դաշինքի ցուցակով խորհրդարանում է նաև «Ժողովուրդ» թերթի «նախկին գլխավոր» խմբագիրը: Հուսամ, որևէ մեկը ստորև կեղծ բարեպաշտություն և իրավականություն չի խաղա առ այն ու չի փորձի պնդել, թե քննարկվող պատգամավորը կապ չունի թերթի հետ: Նման պնդումը, այն աշխարհում շուռ կտա նույնիսկ Գեբելսի դին: «Ժողովուրդ» թերթի ու դրա կայքի վերաբերյալ, ես չէ, որ պետք է ձեզ ներկայացնեմ:

Հուսամ, բոլորս էլ բավականին մեդիագրագետ ենք, հասկանալու համար, թե ինչով է զբաղված եղել այդ թերթը և կայքը: Ակնհայտ է նաև, թե ինչով է այն այժմ զբաղված: Այսօր, ինչ-որ հարցում են անում քաղաքացիների շրջանում ու մի շարք կարծիքներ անտեսելով, ընտրում են հետևյալ վերնագիրը. «Թատերական ներկայացումներ են. քաղաքացիները` Փաշինյանի կոչի մասին»:

Սա այն դեպքում, երբ նման միտք արտահայտում է միայն մեկ մարդ: Սա այն դեպքում, երբ մեդիայի ու հեռուստատեսության 80-90 տոկոսը դեռ նախկինների վերահսկողության տակ է: Սա նույնն է, որ ՀԺ-ն Փաշինյանին խփեր թիկունքից: Այստեղ խոսք անգամ չկա օբյեկտիվ լրատվության մասին: Սա կեղտոտ մանիպուլյացիա է: Երբ խոսում ենք թիմը մաքրելու, կուռ կառույց ձևավորելու մասին, նկատի ունենք նաև այս դեպքերը: Հղումը՝ մեկնաբանություններում:

Լրացում. պատգամավորը, որպես թեկնածու, ԿԸՀ ցուցակներում նշված է ՔՊ կուսակցությունից: ԱԺ կայքում արդեն, տեսնում ենք, որ անկուսակցական է»:

5720 | 0
Facebook