Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

21:45, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․ «Այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին։ Խորհրդակցությանը ներկա էր նաև Հրաչյա Ռոստոմյանը։ Մեր մարզիչներին Ռոստոմյանը հորդորել է, որպեսզի Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառենք բռնցքամարտիկների, ովքեր ազգային հավաքականի անդամ չեն և առնվազն վերջին 2 տարիների ընթացքում չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշարի և արդյունքներ չեն գրանցել։ Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին։ Սա ակնհայտ պաշտոնական դիրքի չարահաշում է։ Հարգելի պաշտոնյանե՛ր, Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից և մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»։

2606 | 0
Facebook