Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչի մասին են խոսել Բակո Սահակյանն ու «Իմ քայլի» պատգամավորները

21:40, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
Ինչի մասին են խոսել Բակո Սահակյանն ու «Իմ քայլի» պատգամավորները

Ազգային ժողովում ավարտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
     Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Բակո Սահակյանը նշեց, որ քննարկել են առաջնահերթ նշանակություն ունեցող հարցեր:

«Ամենակարևորը, որ մենք փաստել ենք, որ խիստ անհրաժեշտ է, որ երբ ստեղծված են իրավիճակներ, որ կարծես թե, դժվարանում են քաղաքական գործիչները, հասարակական գործիչները իրենց մասնակցությունը բերելու և հաղթահարելու այս կամ այն ստեղծված իրավիճակները… Մենք պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում՝ հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար»,- ասաց նա:
     Ըստ Արցախի նախագահի՝ իրենք ամեն ինչի մասին խոսել են՝ անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացի, տնտեսության մասին:

5402 | 0
Facebook