Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմա էլ դատարաններն են խանգարում, որ մեծն Նիկոլը կարողանա լուծել ժողովրդի առջև ծառացած խնդիրները». Է. Շարմազանով

21:15, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Հիմա էլ դատարաններն են խանգարում, որ մեծն Նիկոլը կարողանա լուծել ժողովրդի առջև ծառացած խնդիրները». Է. Շարմազանով

«Շուրջ մեկ տարի է, ինչ մենք ձեզ հետ ապրում ենք մի օր բոլշևիկյան, մի օր դիկտատորական ռեժիմի պայմաններում, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում այլակարծություն և ՀՀ-ն սլացիկ քայլերով տանում է դեպի բացարձակ տոտալիտար համակարգ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` ՀՀ վարչապետը, տեսնելով, որ իր քաղաքական վարկանիշը ընկնում է, քաղաքական ընդդիմախոսները ավելանում են, սկսել է «իր շոուի երկրորդ սերիան». «Հիմա էլ ոչ թե Ազգային ժողովն է խանգարում, այլ դատարաններն են խանգարում, որ մեծն Նիկոլը կարողանա լուծել ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասն` տեսանյութում:

4550 | 0
Facebook