Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չունեմ որևէ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ». Վահե Գրիգորյան

21:10, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Չունեմ որևէ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։

Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։

Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որևէ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ։ Կներեք:

Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասկնացային իրավունքի շարունակական խախտումների հիմքով։

Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվելու նաև գլխավոր դատախազության կողմից»:

4916 | 0
Facebook