Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում միջազգային ավտոմրցաշար է անցկացվել

19:00, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
Երևանում միջազգային ավտոմրցաշար է անցկացվել

Երևանում անցկացվել է «DRAG RACING YEREVAN 2019» ավտոմրցաշարը: Ավտոմրցաշարին մասնակցել են Հայաստանը և Վրաստանը ներկայացնող 60-ից ավելի ավտոմարզիկներ:

Ավտոմրցաշարում բոլոր դասային վարժություններում հաղթել են հայ մարզիկները՝ Անդրանիկ Հարությունյանը («A» դաս, 0-2 լ), Հարություն Արսենյանը («B» դաս, 0-2,8 լ), Լյուդվիգ Երմազյանը («C» սպորտային դաս, 2-3,6 լ), Սեդրակ Սեմաջենյան («D» սիրողական, դաս 2-5 լ), Գառնիկ Մկրտչյանը («E» սպորտային մոնոքարշակով, դաս 3,6-x լ), Հարություն Քոչարյանը («F» 4x4 քարշակով, դաս 3,6-x լ): Գառնիկ Մկրտչյանը ցույց է տվել 10,9 վայրկյան արդյունք՝ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ:

Մրցաշարի կազմակերպիչ «STR» մարզական հասարակական կազմակերպությունը նախատեսել է հունիսին անցկացնել ևս մեկ առաջնություն, որին կմասնակցեն նաև Իրաքի ներկայացուցիչները:

2711 | 0
Facebook