Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փաշինյանը պետք է ավարտին հասցնի Ռոբերտ Քոչարյանի գործը». ռուս փորձագետ

17:30, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Փաշինյանը պետք է ավարտին հասցնի Ռոբերտ Քոչարյանի գործը». ռուս փորձագետ

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է բնակչության շրջանում վստահության ներկայիս մակարդակի ամրագրումը: Դրա համար նա պետք է ավարտին հասցնի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը»,- այս մասին РИА Новости-ին հաղորդել է МГИМО-ում Կովկասի և տարածաշրջանային անվտանգության հարցերով գիտաշխատող Վադիմ Մուխանովը:

«Չէի ասի, որ այս պահին նա (Փաշինյանը-խմբ.) վախենում է նախկին իշխանության ներկայացուցիչներից կամ կարծում է, թե նրանք կարող են լուրջ մրցակիցներ հանդիսանալ իր համար: Բայց, միևնույն ժամանակ, կարևոր է հաղթանակի ամրապնդումը, դրա համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այն աշխատանքը, որը նա սկսել է անցյալ տարի...»,- կարծում է փորձագետը:

Մուխանովը գտնում է, որ Փաշինյանն իր գործունեությամբ փորձում է ցույց տալ, որ չի մոռացել իր խոստումներ մասին. եթե նա մոռանա Քոչարյանի վարույթի մասին, կկորցնի ժողովրդի մոտ իր ունեցած վստահությունը, իսկ նա դա չի կարող իրեն թույլ տալ, քանի որ մտադիր է երկար մնալ հայաստանյան քաղաքականությունում:

Քաղաքագետի կարծիքով, Փաշինյանի կոչը չի կարելի դատարանի վրա վարչապետի կողմից ուղղակի ճնշում համարել, բայց, անշուշտ, նրա հայտարարություններն արդեն ազդում են հանրային ու քաղաքական կարծիքի վրա:

9746 | 0
Facebook