Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Այսուհետ ժողովրդի անունից չխոսեʹք». Գագիկ Համբարյան

03:10, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Այսուհետ ժողովրդի անունից չխոսեʹք». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ Փաշինյանին՝ այսուհետ ժողովրդի անունից չխոսեʹք. առանձին կանդրադառնամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատաիրավական ոլորտում նախատեսված բարեփոխումներին, որոնք, իրոք, անհրաժեշտ են... Բայց այդ ամենը կարելի էր անել առանց ավելորդ աղմուկ-աղաղակ շոուների, ինչպես ժամանակին արվել են նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետություններում և արևելաեվրոպական շատ երկրներում... Հավելեմ, որ դատական ոլորտում vetting-ի՝ զտման քաղաքականությունը նոր բան չէ և պարոն Փաշինյանն առանց ավելորդությունների այն կարող էր կյանքի կոչել... Սակայն, որքան հասկանում եմ, ժողովրդի ուսերին իշխանության եկած Փաշինյանը կարիք ուներ իմանալու, թե որքան է իրականում նրա վարկանիշը հասարակության մոտ, ապացուցել իրեն քննադատողներին, որ շարունակում է վայելել իր ասած ԺՈՂՈՎՐԴԻ վստահությունը և հենց դրա համար էլ դատարաններին ու դատավորներին «պատին ծեփելու» և «ասֆալտին փռելու» գործողությունը հանրայնացրեց, ինչպես 2018-ի հոկտեմբերին, երբ ԱԺ-ին ծնկի բերելու համար նրա կոչով 50 60 հազար զանգված հավաքվեց Բաղրամյան պողոտայում և պարտադրեց ԱԺ-ին կապիտուլյացիայի ենթարկվել՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի պահանջները... Այս անգամ ՀՀ վարչապետի կոչը ժողովրդին՝ դուրս գալ փողոցներ և արգելափակել դատարանների մուտքերը, ձախողվեց... Այոʹ, նրա փոքրաթիվ և շատ դեպքերում ագրեսիվ կողմնակիցները կարողացան ձախողել դատարանների աշխատանքները, սակայն դա ընդամենը Փաշինյանի ուսերին իշխանության եկած կողմնակիցներն էին և երկրպագուները, ոչ ավել, որոնց հետ իրավապահները գերադասեցին չկապնվել՝ վարչապետ Փաշինյանի հրահանգն անարգել կատարելու համար... Այդտեղ ժողովուրդ չկա... Դա ժողովրդի շատ փոքրիկ մասն էր, որը վարչապետի կոչին ընդառաջ դուրս եկավ փողոցներ... «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տվյալներով ժամը 10.00 դրությամբ Երևանում գտնվող դատարանների դռները փակելու գործընթացին մասնակցել է ընդամենը 1100 մարդ... Թող ժամը 12.00-ին, ենթադրենք, որ նրանց թիվը կրկնապատկվել է... Բայց դա չի նշանակում, որ պարոն Փաշինայնը կամ նրա կողմնակիցներն իրավունք ունեն շարունակել ԺՈՂՈՎՐԴԻ անունից հայտարարություններ անել և ինչ-որ հարցեր շահարկել... Ժողովուրդը 2018-ի ապրիլ-մայիսին էր, երբ կանգնեց Փաշինյանի կողքին և իշխանության բերեց նրան... Իսկ այսօրվա զանգվածն ընդամենը Փաշինյանի կողմնակիցներն էին, որոնց մեջ բազմաթիվ պատգամավորներ և իշխանության ներկայացուցիչներ կային... Երևանում մասնակիցների թիվն անհամեմատ մեծ էր` քան մարզերում... Գյումրիում դատարանի դռները փակել էին 35-40 հոգի, Վարդենիսում և Չարենցավանում՝ 10-12, իսկ Մեղրիում դատարանի դռները փակելու գործողությունն ընդհանրապես ձախողվել է... Ու այսքանից հետո որևէ մեկը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից...
     Հ.Գ.Կոչ եմ անում այսուհետ սեփական նախաձեռությունները և շահերն առաջ տանելու համար չշահարկել ժողովրդի անունը...»:

| | |
9898 | 0
Facebook
COMMENT.am