Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիայի դատախազները պահանջել են Ջուլիան Ասանժի ձերբակալությունը

16:20, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
Շվեդիայի դատախազները պահանջել են Ջուլիան Ասանժի ձերբակալությունը

Շվեդիայի դատախազները, հետաքննելով Ասանժի դեմ հարուցված բռնբարության և սեռական ոտնձգության մեղադրանքները, պահանջել են ձերբակալել WikiLeaks-ի հիմնադրին: Այս մասին հաղորդում է Euronews-ը` հղում կատարելով Շվեդիայի դատախազությանը: «Ես շրջանային դատարանին հորդորել եմ, սեռական ոտնձգությունների մեղադրանքով, Ասանժին ձերբակալելու որոշում կայացնել», - ասել է Շվեդիայի դատախազ Էվա-Մարի Փերսսոնը:

«Եթե ​​դատարանը որոշի նրան ձերբակալել, ես Ասանժին Շվեդիային արտահանձնելու վերաբերյալ արտոնագիր կներկայացնեմ»,- հավելել է Փերսսոնը:

Շվեդիայի դատախազ Էվա-Մարի Փերրսոնն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ մտադիր է վերսկսել Ասանժի դեմ բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքներով հարուցված գործի հետաքննությունը: Ասանժը նաև մեղադրվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնիքները հրապարակելու մեջ:

Հիշեցնենք, որ Էկվադորը հրաժարվել էր Ասանժին ապաստան տրամադրել, ինչի հետևանքով էլ Մեծ Բրիտանիային հաջողվել էր ձերբակալել WikiLeaks-ի հիմնադրին:

5331 | 0
Facebook