Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ոչ թե դավաճանություն է, այլ բառ չեմ գտնում, որ բնութագրեմ». Շարմազանով

15:30, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Սա ոչ թե դավաճանություն է, այլ բառ չեմ գտնում, որ բնութագրեմ». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ բարով վարչապետի պաշտոնը ստանձնած և վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության ամենաողբերգական և հակապետական դրվագը ոչ միայն և ոչ այնքան դատական իշխանության բռնի տապալման կոչն է և ազդարարումը, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի վերսկսկման պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, կրկնում եմ՝ ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա:

1988-ից այս կողմ՝ 30 տարվա ընթացքում, Հայաստանում որևէ մեկի մտքով նման հիմար հակապետական ու հակազգային բան, դժվար թե, անցներ:
     Բայց այսօր, այդ միտքը հնչեցրեց պետության ղեկավարը:
     Փաստորեն, եթե նախկինում հնարավոր պատերազմի վերսկսկման մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանը հայտարարում էր Ռուսաստանին՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է լծակներ բանեցներ, այլ ոչ թե Ալիևին, այսօր արդեն ավելի հեռուն գնաց Փաշինյանը և հնարավոր պատերազմի վերսկսումը կապում է ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ներքաղաքական և արցախյան քաղաքական որոշ շրջանակների հետ:

Սա ոչ թե դավաճանություն է, այլ բառ չեմ գտնում, որ բնութագրեմ»:

11302 | 0
Facebook