Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թույլ չենք տալու Հայաստանի դատական համակարգը վերածել գազանանոցի». Հովսեփ Խուրշուդյան

16:15, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Թույլ չենք տալու Հայաստանի դատական համակարգը վերածել գազանանոցի». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու հարց եմ ուղղում ԱԱԾ-ին և Ոստիկանությանը.
     1. Ի՞նչ կոմպրոմատների միջոցով էին նախկին երկու՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարչախմբերը կախվածության և հնազանդության ներքո պահում այն ժամանակվա Սահմանադրական դատարանի նախագահ և այսօրվա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանին:
     2. Արդյո՞ք Գագիկ Հարությունյանի հետ ազգակցական կապերով փոխկապակցված անձինք՝ նրա պաշտոնավարման շրջանում համալրել են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և դատական համակարգը: Ովքե՞ր են նրանք և ի՞նչ պաշտոններ են մինչ այժմ զգաղեցնում:

Այս հարցերի վերաբերյալ կարծում եմ` ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է պարզաբանումներ ներկայացնեն ոչ թե միայն ինձ, այլ` ժողովրդին: Եթե իմ կարգավիճակը բավարար չեն համարի նման հարցադրումներին պատասխան տալու համար, ապա խնդրում եմ որևէ պատգամավորի դրանք հնչեցնել ԱԺ ամբիոնից: Պարոն Հարությունյանը, 90-ականներին ժամանակին սիրված և հարգված պետական գործիչ, հետագայում վերածվեց դատական համակարգում կոռուպցիայի պարագլխի, ժողովրդի իշխանության պարբերաբար բռնազավթման վավերացնողի: Նա կարող է արջեր և այլ գազաններ պահել իր տանը, բայց Հայաստանի դատական համակարգը գազանանոցի վերածել նրան թույլ չենք տալու»:

8562 | 0
Facebook