Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կայծակի հարվածից վնասված տրոլեյբուսը վերադարձել է երթուղի

14:25, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
Կայծակի հարվածից վնասված տրոլեյբուսը վերադարձել է երթուղի

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Կայծակի հարվածից վնասված տրոլեյբուսը վերադարձել է երթուղի. այսօր առավոտյան՝ ժամը 07.55-ին, Երևանի Ա. Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն համալսարանի դիմաց կայծակի հարվածից վնասվել է 15 համարի երթուղին սպասարկող տրոլեյբուսը: Շարժակազմի տանիքում տեղադրված սարքավորումներից մեկն սկսել է այրվել: Տրոլեյբուսում գտնվող ուղևորներն անմիջապես տարհանվել են վարորդի և տեղում գտնվող՝ ռազմական ավիացիոն համալսարանի սաների միջամտությամբ: Վերջիններիս օգնությամբ կրակը մարվել է: Ներկայումս վթարի հետևանքները վերացված են. շարժակազմը վերադարձել է երթուղի»:

3339 | 0
Facebook