Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր իմացա՞վ, որ Հայաստանի դատական համակարգը կոռումպացված է». Ոսկան Սարգսյան

12:50, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Նոր իմացա՞վ, որ Հայաստանի դատական համակարգը կոռումպացված է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը նոր իմացա՞վ, որ Հայաստանի դատական համակարգը կոռումպացված է, այդ ոլորտում բարեփոխումները կարող էր մի տարի առաջ սկսել։ ԱԱԾ-ում բազմաթիվ դոսյեներ կան դատավորների կայացրած ապօրինի վճիռների, նրանց ընտանիքների ունեցած ահռելի ունեցվածքի, բիզնեսների վերաբերյալ։ Դատական համակարգում վիրահատական միջամտությունը ռիսկային է. հիվանդն անզգայացումից կարող է ուշքի չգալ»։

4417 | 0
Facebook