Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կայծակից այրվել է 15 համարի տրոլեյբուսը, ուղևորներին փրկել են ռազմական համալսարանի կուրսանտները». Արծրուն Հովհաննիսյան

10:55, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Կայծակից այրվել է 15 համարի տրոլեյբուսը, ուղևորներին փրկել են ռազմական համալսարանի կուրսանտները». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են:
     Այսօր՝ վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել:
     Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ. ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»:

14669 | 0
Facebook