Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Քաշքշուկ ՍԴ-ի դիմաց. ոստիկանները հեռացրին փաստաբանին

10:35, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
Քաշքշուկ ՍԴ-ի դիմաց. ոստիկանները հեռացրին փաստաբանին

Սահմանադրական դատարանի դիմաց միջադեպ է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և փաստաբան Գեղամ Սիմոնյանի միջև:

«Ժողովուրդ ջան, պահանջեք Սահմանադրության փոփոխություն»,- հորդորում էր նա՝ ակցիա իրականացնողներին: Փոխարենը՝ մասնակիցները պահանջում էին, որ փաստաբանը հեռանա տարածքից՝ չցանկանալով լսել նրան:

Ոստիկանները հեռացրին փաստաբանին դատարանի տարածքից, պարզաբանելով, որ դա անում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Գեղամ Սիմոնյանը նշեց, որ պահանջում է նոր Սահմանադրության անհապաղ ընդունում. «Առաջին բանը, որ պետք է արվի՝ պետք է հրավիրվի սահմանադիր ժողով: Կարծում եմ, որ այս ակցիան արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե այս ակցիայի արդյունքում հասարակությունը հասկանա, որ խնդիրները ոչ թե խարսխված են դատարաններում, այլ խարսխված են այս կեղծված սահմանադրության մեջ, որը օր առաջ, վայրկյաններ առաջ պետք է փոխվի»,- ասել է փաստաբանը:

| | |
4753 | 0
Facebook