Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենակարևոր քաղաքական օրակարգը Սերժ Սարգսյանի Սահմանադրությունից հրաժարվելն է». Սարո Սարոյան

19:15, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Ամենակարևոր քաղաքական օրակարգը Սերժ Սարգսյանի Սահմանադրությունից հրաժարվելն է». Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի այսօրվա կոչից հետո չգիտեմ` էլ ինչ պետք է լինի, որ, վարչապետից մինչև կրտսեր պաշտոնյա, ծերունիներից մինչև 18 տարեկան երիտասարդներ, ընդունեն, որ երկրում ամենակարևոր քաղաքական օրակարգը՝ Սերժ Սարգսյանի Սահմանադրությունից հրաժարվելու ու հանրային լայն համերաշխությամբ նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացն է, Սահմանադրություն, որտեղ իշխանության ճյուղերը կլինեն անկախ, միմյանց հավասարակշռող ու զսպող։ Ի դեպ, դատական իշխանության ղեկավարը նույնպես ուղղակի մանդատով ժողովրդի կողմից պետք է ընտրվի։ Իսկ մինչ այդ արձանագրենք, որ մեկ տարի ոչինչ չարվեց գործող սուպերվարչապետական կեղծված Սահմանադրությունից հրաժարվելու ու նորը մշակելու համար։ Եվ հիմա եղած անմխիթար վիճակն ավելի ենք խորացնում՝ լիարժեք խճճելով սահմանադրական կարգի մասին ընկալումներն ամբողջ հանրության շրջանում։ Չմոռանանք, որ ՀՀ երկրորդ նախագահը դատվում է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ու ճակատագրի հեգնանքն է երևի, որ հենց այդ դատավարությունն օգտագործելով է ՀՀ վարչապետը հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլը մեկնարկում՝ հանրությանը կոչ անելով կազմալուծել դատական իշխանության գործունեությունը՝ փակելով դատարանների ելքերն ու մուտքերը: Երբ մարդկանց մոտ քաղաքական վարքի տրամաբանությունը և իրավական ընկալումներն ու մեկնաբանություններն իրարից հեռանում են կիլոմետրերով, պետության սահմանադրականության կծիկի թելը հավաքելն այլևս անհնար է լինում։ Թե դա ինչով է հղի, չեմ ուզում ասել․․․»:

3313 | 0
Facebook