Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Տպավորությունս այնպիսին է, որ ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում». Հրանուշ Խառատյան

10:05, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Տպավորությունս այնպիսին է, որ ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան լրահոսն արագ նայեցի: Կարծեք թե ոչ մի դատավոր հրաժարական չի տվել, դատական մարմինների պատասխանատուները հայեցողական լռություն են պահպանում: Առավոտյան երկու դատարանում դատավորները փորձել են մտնել դատարան, բայց ցուցարարները փակել են նրանց ճանապարհը: Չգիտեմ` պայմանավորվել են արդյոք դատավորներն իրենց վերադասերի հետ, թե ոչ, բայց տպավորությունս այնպիսին է, որ ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում: Ի՞նչ իմաստ ուներ Շենգավիթի դատավորի կողմից փորձ անել պատուհանից մտնելու, եթե ցուցարարները փակել են մուտքի դուռը: Իր դատական լիազորություններն օգտագործելու ինչպիսի ջանքեր: Եթե նույնիսկ որևէ տան սեփականատիրոջ առաջ իր տան դուռը փակում են, դատավորները խորհուրդ են տալիս դիմել դատական մարմիններին, ոչ թե փորձել գրոհով տուն մտնել: Հիմա դատավորի առաջ փակել են իր աշխատավայրի դուռը՝ պիտի դիմի դատական մարմիններին, ոչ թե գրոհով փորձի ներս մտնել: Բացարձակապես վստահ եմ, որ ցուցարարների մեջ ագրեսիա հրահրող ականակիրներ կան, որոնց առաքելությունը կոնֆլիկտ ստեղծելն է: Դատավորների մեծ մասն անշուշտ երազում են ռեժիմի վերադարձը և հենց իրենք սադրանքի սպառնալիք են: Կկարողանա՞ն արդյոք ցուցարարները կոնֆլիկտի մեջ չմտնել: Ցուցարարներից մեծ զսպվածություն է պահանջվում: Տեր Աստված, խոհեմություն տուր թեʹ դատարանների աշխատողներին, թեʹ ցուցարարներին»:

| | |
3697 | 0
Facebook
COMMENT.am