Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոռացաք, որ կուսակցական ժողովի ժամանակ որոշում էիք՝ ով ա չարիք, ով՝ բարիք». Պետրոս Ղազարյան

18:10, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Մոռացաք, որ կուսակցական ժողովի ժամանակ որոշում էիք՝ ով ա չարիք, ով՝ բարիք». Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ դատական համակարգը մեր երկիր համար ֆունդամենտալ նշանակություն ունի։ Այնպիսի պերսոնաժներ են հիմա գոռում դատական համակարգի անկախության մասին, որ տարիներով քաղաքական տանիք ու ֆասադ էին, երբ դատական համակարգը կոռումպացվում էր, ուծացվում էր, դառնում էր գործադիրի պատժիչ գործիքը, երբ հազարավոր մարդիկ, ճակատագրեր խեղվում էին, միլիոնավոր դոլարներ էին վերցվում եվրոպաներից բարեփոխման համար ու մսխվում էին, երբ դատական համակարգը վավերացնում էր բոլոր կեղծված ընտրությունները, երբ մարդասպաններն արդարացվում էին։ Մոռացաք, որ կուսակցական ժողովի ժամանակ որոշում էիք` ով ա չարիք, ով ա բարիք, ով կարա զբաղվի քաղաքականությամբ, ով` ոչ։ Ու պետությունը ծառայեցնում էիք կուսակցական արդարադատությանը։ Հասկացանք էյֆորիան անցնում ա, բայց հիշողությունն էյֆորիա չի։ Ձեր փորացավը դատական համակարգը չի, փորացավն իշխանությունն ա, մնացածը ձեր համար ֆասադ ա, թեʹ էն ժամանակ, թեʹ, ցավոք, հիմա։ Իսկ դատական համակարգի համար մի հուզվեք։ Մենք չենք թողնի, որ իշխանությունը որևէ անօրինական բան անի»։

11163 | 0
Facebook