Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես մերժելով մերժում եմ հեղափոխության ղեկավարի հատկապես կոպիտ սխալները» Ե. Աբգարյան

09:35, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Ես մերժելով մերժում եմ հեղափոխության ղեկավարի հատկապես կոպիտ սխալները» Ե. Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ մարդիկ Նիկոլին ուղղված իմ քննադատությունները դիտարկում են որպես անուղղակի և չմտածված «աջակցություն» քոչոյին ու նրա աջակիցներին: Սա միայն սխալ տպավորության հետևանք է: Ես այն կարծիքին չեմ, թե լինում են անսխալական մարդիկ, այդ թվում էլ Նիկոլը: Բայց հանուն հեղափոխության հաղթանակի ես մերժելով մերժում եմ հեղափոխության ղեկավարի հատկապես կոպիտ սխալները: Տվյալ դեպքում չեմ հասկանում թե վերջին 6 ամսում, երբ քոչոն կալանավորված էր, Նիկոլը ինչո՞ւ չի պահանջել դատախազական և քննչական մարմիններից քոչոյի կատարած մեծաթիվ հանցագործություններից ընտրել այնպիսի մեկը, որն իր փաստական բացահայտ տվյալներով անհնար կդարձներ քոչոյի պաշտպանների ձեռնածությունները (манипуляция) և դատավորին, նույնիսկ հակառակ իր կամքի, այլ բան չէր մնա քան համապատասխան վճիռ կայացնելը, որով քոչոն դատարանի օրինական վճիռով արդեն բանտում կմնար և չարաբաստիկ կալանքի հարցն այլևս տեղ չէր ունենա նրա հետագա այլևայլ դատավարություններում»:

4811 | 0
Facebook